top of page

Աշնանային Թթուներ


Երբ աշունը ներխուժում է Գումի շուկա և պատում ամեն ինչ վառ գույներով, ընդգծում է թթվի բաժնի յուրահատկությունը և համալրում տեսականին աշնանային տարբեր համերով: Ավելանում են գնորդները` մտամոլոր դեմքերով, և զբոսաշրջիկները` վառ հետաքրքրությամբ: Բայց քչերն են նկատում կապույտ գոգնոցներով հայ կանանց, ովքեր ամբողջ օրվա կտրվածքով անցորդներին մատակարարում են գույնզգույն և ամենահամեղ թթուների տեսկանի:


Այս կանայք, երկար տարիներ զբաղվելով թթուների արտադրությամբ, ձեռք են բերել հատուկ հմտություններ, առանց որոնց հայկական թթուն կկորցնի իր համն ու հոտը: Այս հմտությունները` մասնագիտական գաղտնիքները, այդ կանանց կյանքերի անբաժանելի մասն են դարձել: Այդ իսկ պատճառով միանշանակ հասկանալի է իրենց զայրույթը այդ գաղտնիքների բացահայտման կապակցությամբ:


Գունային գամմաները և հայելային մակերևույթը թթուներին հաղորդում են հյութայի տեսք, որը լրացվում է հենց այդ գույներով համեմված հոտով: Իսկ ամենակարևորը՝ թթունները կարող են հանդիսանալ յուրաքանչյուր սեղանի զարդ և համեմել յուրաքանչյուր ճաշկերույթ: Մեծ դեր են խաղում աղցանների մեջ և, սովորաբար, գրավում են սառնարանի ամենաարագ վերջացող մթերքի պաշտոնը: Ասում են, որ թթուները նաև ախորժակ են բացում:


Հետաքրքիր է այն փաստը, որ յուրաքանչյուրի կյանքում թթուները որևէ նշանակություն ունեն, անգամ եթե մարդիկ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում դրան։ Դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք կունենար Երևանյան աշունը՝ առանց կապույտ գոգնոցավոր կանանց և իրենց գույնզգույն թթուների տեսականու։




Տեքստը՝ Մարիամ Նազարյանի և Համլետ Սարգսյանի, լուսանկարները՝ Համլետ Սարգսյանի


Comments


bottom of page