
Բաղադրիչներ
10 կգ. կաղամբ
6հ. գազար
2 փոկոճ կծու պղպեղ
4 պճեղ սխտոր
800 գ. շաքար
400 գ. աղ
9 լ. ջուր
Մաղադանոս
Սամիթ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակ
Կաղամբը լվանալ, կտրել ու հեռացնել կաղամբակոթերը: Կաղամբի գլուխը կտրատել: Ջուրը եռացնել և աղ ավելացնել: Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը: Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր: 5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրատել: Աղաջուրը չթափել: Գազարը լվանալ, կեղևազրկել և խոշոր քերիչով քերել: Սխտորը կեղևազրկել ու մանրացնել: Մանրատել նաև պղպեղը: Տարայի մեջ լցնել կտրտած կաղամբը: Կաղամբի վրա ավելացնել գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս: Աղաջուրը քամիչով քամել, եռացնել, թողնել սառչի և լցնել կաղամբի վրա: Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել: Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել: Մնում է այն լցնել ապակյա տարաների մեջ և փակել:
Commentaires