Շաքարավազով տապակած նուշ
- Julien Godman

 - Oct 28, 2018
 - 1 min read
 

Բաղադրիչները
350գ. Նուշ
300գ. շաքարավազ
120գ. ջուր
Դարչին՝ ըստ ճաշակի
Կոճապղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Շաքարավազն ու ջուրը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի: Շարունակել եփել այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
Նուշը լցնել օշարակի մեջ: Եփել այնքան, մինչև ջուրը գոլորշիանա։ Կաթսան կրակի վրայից հանել և սպասել, որ շաքարավազն ամբողջությամբ չորանա։ Կաթսան կրկին դնել կրակի վրա և խառնելով տապակել այնքան, մինչև նուշը դառնա շագանակագույն և փայլուն։ Այնուհետև նուշը լցնել փայլաթիթեղի վրա։ Վրան ցանել դարչին և կոճապղպեղ տարբեր կողմերից այնպես, որ համեմունքները պատեն նուշերի ողջ մակերևույթը։ Այնուհետև փռել մի շերտով և թողնել, որ այն սառչի։



Comments