Ավելուկով ապուր
- Julien Godman
- Oct 25, 2018
- 1 min read
Updated: Oct 27, 2018

բաղադրատոմս
75 գ. ավելուկ (չոր)
20 գ. սիսեռ
100 գ. կարտոֆիլ
25 գ. սոխ
20 գ. բուսայուղ
3 գ. ալյուր
Աղ` ըստ ճաշակի
Պոպոք` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Չոր ավելուկը լվանալ տաք ջրով, խոշոր կտորների բաժանել, դնել աղաջրով կաթսայի մեջ և խաշել մինչև կիսաեփ լինելը: Ավելացնել նախապես խաշած սիսեռը, քառակուսիներով կտրատած կարտոֆիլը, մանր կտրատած սոխառածն ալյուրով և շարունակել եփել մինչև պատրաստ լինելը: Ըստ ճաշակի ավելացնել մանրացրած սխտոր: Ավելացնել մանր կտրատաց ընկույզներ համը հուրահատուկ դարձնելու համար:
Comments