
Բաղադրիչներ
1 թ.գ. աղ
2 ճ.գ. կարագ կամ յուղ
1 ճ.գ. չոր անանուխ
2 կգ. դդում
0.5 կգ. միս
1 բաժակ սիսեռ
1 ճ.գ. պոմիդորի խյուս

1 թ.գ. պղպեղի խյուս
Կիտրոնի հյութ
1 թ.գ. սումախի
Պատրաստման եղանակը
Միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սիսեռ, ջուր եւ տաքացնել: Երբ կիսաեփ լինի ավելացնել պոմիդորի եւ պղպեղի խյուսեր, կիտրոնահյութ, աղ եւ սումախի: 12 րոպե անց ավելացնել խորանարդաձեւ կտրատած դդումը եւ կափարիչը փակ վիճակում թույլ կրակով եփել: Տապակի մեջ յուղը տաքացնել, ավելացնել անանուխն ու անմիջապես լցնել դդմի վրա: Ձավար պատրաստելու համար 3 բաժակ ծեծած ձավարին ավելացնել աղ, ջուր ու փլավ եփել: 3 ճաշի գդալ յուղը տաքացնել, լցնել ձավարի վրա ու խառնել: Հացը խորանարդաձեւ կտրատել, յուղով տապակել, դնել ձավարի վրա:
Comments